Ճապոնիայում բացվել Է աշխարհում առաջին խանութը, որտեղ գնումները կատարվում են կառավարվող ռոբոտով 

Ճապոնիայում բացվել Է աշխարհում առաջին խանութը, որտեղ գնումները կատարվում են կառավարվող ռոբոտով 

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում դեկտեմբերի 5-ին բացվել Է խանութ, որտեղ գնումները կատարվում են կառավարվող ռոբոտ-ավատարի օգնությամբ: Խանութի գործարկու ընկերությունը, որը Ճապոնիայում խոշորագույն ավիափոխադրողներից մեկն Է՝ All Nippon Airways (ANA)-ը, հավաստիացնում Է, որ այսօրինակ խանութն առաջինն Է աշխարհում:
Ռոբոտ-ավատարը, որն ստացել Է «Նոր ես» անվանումը, իրենից ներկայացնում Է 1,5-մետրանոց ուղղահայաց կառուցվածք անիվների վրա:

Ռոբոտը հատուկ հավելվածի միջոցով կարելի Է կառավարել համակարգչով, սմարթֆոնով կամ պլանշետով: Տեղաշարժվելով խանութի տարածքում, գնորդն ընտրում Է իրեն դուր եկած ապրանքներր, ինչից հետո ուղեւորվում Է դեպի դրամարկղ Էլեկտրոնային վճարման համար: