Ֆուտբոլային մեկնաբանի վրա հարձակում է տեղի ունեցել

Ֆուտբոլային մեկնաբանի վրա հարձակում է տեղի ունեցել

Մոսկվայում հարձակում է տեղի ունեցել ֆուտբոլային մեկնաբան Վասիլի Ուտկինի վրա։ Այս մասին հայտնել է հենց տուժող Ուտկինն իր տելեգրամյան ալիքով։ ««Էգրիսիիի» մարզումից հետո է տեղի ունեցել հարձակումը։ Դա այն վայրն ու ժամն է, որտեղ լինում եմ մշտապես։ Հեշտ է ինձ այնտեղ գտնելը։ Երիտասարդ տղա էր, գլխանոցով զգեստ հագած։ Նիհար էր։ Բռնացրեց ինձ «Լոկո-Սպորտից» դուրս գալուց, մեքենայիս մոտ, մթության մեջ։ Հասցրեցի նկարել նրան հեռախոսով։ Ինչ որ բան լցրեց վրաս, որ չգիտեմ ինչ նյութ է, բայց այրոցի ցավ կա, որն արդեն անցնում է։ Թեթեւակի գլխապտույտ ունեմ»,- գրել է Ուտկինը։ Նա կարծում է, որ միայն երկու մարդ նման բան կանեին եւ արարքն էլ պայմանավորված էր նրա արտահայտությունների հետ, որոնք հնչեցրել է իր յութուբյան ալիքում։