150 շիշ կոնյակ, 90 հազար լիտր բենզին նախորդ ԱԺ-ից նորին, մի քանի միլիոն է տնտեսվել

150 շիշ կոնյակ, 90 հազար լիտր բենզին նախորդ ԱԺ-ից նորին, մի քանի միլիոն է տնտեսվել

Ազգային ժողովը անցած տարի 404 միլիոն դրամ է տնտեսել, մոտ 150 շիշ կոնյակ, 90 հազար լիտր բենզին եւ այլ ապրանքներ, որը պահեստավորվել է եկող տարվա համար, իսկ գումարը հետ ուղարկվել կառավարություն՝ հաջորդ տարվա բյուջեի համար։

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանից փորձեցինք պարզել, թե ինչպես է կատարվել տնտեսումը․ «Աշխատակազմի գործառույթների բարեփոխման և ծախսերի արդյունավետ կանոնակարգման արդյունքում», տեղեկացրեց Բաբայանը՝ մանրամասնելով, որ 404 միլիոնի խնայողությունը կատարվել է ընդհանուր բյուջեից․ «Բենզին տնտեսում ունենք, հուշանվերների ու ներկայացուցչական այլ ապրանքների»։