«Դարի ծուռ հարվածը»՝ «ՊՍԺ» ֆուտբոլիստից

«Դարի ծուռ հարվածը»՝ «ՊՍԺ» ֆուտբոլիստից

«ՊՍԺ» հարձակվող Էրիկ Մաքսիմ Շուպո-Մոտինգը հեղինակ է դարձել «դարի ծուռ հարվածի» Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրում «Ստրասբուրգի» հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես հայտնում է Football on BT Sport-ը, 2։2 ավարտված խաղում, փարիզցիների կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն գնդակը մրցակիցների դարպասապահի գլխավերեւով փոխանցել է իր թիմակիցներին, իսկ Էրիկ Շուպո-Մոնտինգը որոշել է իրացնել փոխանցումը, գտնվելով մրցակիցների դարպասային գոտում սակայն հարվածել է ծուռ եւ դիպել դարպասաձողին։ Արդյունքում գնդակը հասել է մրցակիցներին։ Ֆուտբոլային վերլուծաբանները սա համարել են դարի ծուռ հարվածը։