Նախորդ իշխանության ժամանակ այս երևույթը քննադատվում ու դատապարտվում էր

Նախորդ իշխանության ժամանակ այս երևույթը քննադատվում ու դատապարտվում էր

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել »Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով Փաշինյանի կողմից այդքան քննադատված սուպերվարչապետական համակարգը որևէ փոփոխության չի ենթարկվում:

Տարակուսանք է առաջացնում գործող իշխանության կողմնակիցների արձագանքը այս երևույթի նկատմամբ, այն է «ուրեմն այդպես է պետք», «Վարչապետը գիտի, թե ինչ է անում» և այլն:

Սիրելի քաղաքացիներ, միթե այդքան դժվար է հասկանալ, որ սուպերվարչապետական համակարգը հակասում է խորհրդարանական կառավարման համակարգի սկզբունքներին և կանոններին, հակաժողովրդավարական է, խախտում է իշխանությունների բաժանման սկզբունքը, խաթարում է իշխանության ճյուղերի միջև զսպումների և հակակշիռների համակարգի բնականոն և արդյունավետ գործողությունը, և վերջապես, չափից դուրս մեծ իշխանություն է կենտրոնացնում մեկ անձի ձեռքերում:

Նախորդ իշխանության ժամանակ այս երևույթը քննադատվում ու դատապարտվում էր, իսկ այժմ` պաշտպանվում ու ողջունվում:

Սա երկակի և եռակի ստանդարտների անթույլատրելի կիրառում է, որի հետևանքով տուժում է մեր երիտասարդ ու դեռևս խոցելի պետականությունը»: