Մասիվցի Անդիկին սպանել են նարդի խաղալիս․ վարկածներից մեկով՝ քիլերի ձեռքի գործն է եղել․ մանրամասներ

Մասիվցի Անդիկին սպանել են նարդի խաղալիս․ վարկածներից մեկով՝ քիլերի ձեռքի գործն է եղել․ մանրամասներ

Անցած գիշեր Նոր Նորքի 5-րդ զանգվածում սպանվեց «օրենքով գող» 46-ամյա Անդրանիկ Հարությունյանը, որը քրեական աշխարհում հայտնի է Անդո Խրոմոյ (Կաղ Անդո) կամ Մասիվցի Անդիկ անուններով: Հարությունյանի դիակի վրա առկա է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին։

«Հրապարակ»-ին դեպքից մի քանի մանրամասներ են հայտնի դարձել։ Մեր տեղեկություններով՝ «օրենքով գողը» 3 հոգու հետ շենքի բակի «բիսետկայում» է եղել, երբ մի անձ մոտեցել է, կրակել Հարությունյանի վրա, ապա հեռացել։

«Կան վիդեոներ, որտեղ երևում է, որ եկավ, կրակեց կապիշինով մեկը։ Ինքը սպանվելու պահին մենակ չի եղել, հետը 3 հոգի մարդ է եղել։ «Բիսետկում» նստած են եղել, 2 հոգի նարդի են խաղում , 2 հոգի կողքը նստած են, մոտիկանում ա, խփում ա ու գնում, նստածները փախնում են, երբ կրակում ա։ Շենքում հարևաններ կան, որոնք ասում  են՝ կրակոցի ձայն ենք լսել, վրազ իջա ներքեւ։ Վիդեոյից դեմքը չի երեւում։ Իմ ներքին համոզմունքը ինձ թույլ է տալիս մտածելու, որ սա քիլերի արած գործ ա, ու ոչ հայ, ինձ տենց ա թվում»,-կարծիք հայտնեց իրավապահ մարմնի մեր աղբյուրը։

Ըստ նրա՝ Անդրանիկ Հարությունյանը բնութագրվում է որպես հանգիստ բնավորության տեր անձնավորություն․ «Ինքը,  ի տարբերություն մի շարք այլ գողերի, հանգիստ, իր համար, խելոք «գող» էր, հին գողական բարքերով շարժվող գող էր, ինքը տենց «Պզո»-բան, կլուբ գնալ, բան չունի։ Ժամանակին դառել ա «օրենքով գող», գողական օրենքները պահող գողերից էր։

Գողերի շրջապատից էլ ո՞վ ա ցուցմունք տալու, էս ամենաբարդ դեպքերից մեկն ա։ Իր ամենամտերիմ շրջապատն էլ, գողական օրենքներով, որեւէ մեկը իրավունք չունի ցուցմունք տալու։ Տղեն էլ իմանա հորն ով ա խփել, իրենք իրենց քայլը պիտի անեն, արյունը արյունով ստանան, բայց գրել  չկա։ Գող Հայաստանում շատ շուտվանից չեն խփել, ես չեմ հիշում»։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Հարությունյանը հիմնականում գործունեություն է ծավալել Մոսկվայում․ ձերբակալվել է ապօրինի կերպով թմրանյութ պահելու համար։ 2009թ. նա ՌԴ–ում դատապարտվել է 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման ՌԴ քրեկան օրենսգրքի մի քանի հոդվածներով։
2018 թվականի հունիսին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները խուզարկություններ էին կատարել մի շարք «օրենքով գողերի»՝ այդ թվում Մասիվցի Անդիկի բնակարանում։