ՀԱՊԿ-ում խնդիրը ստեղծել ենք ոչ թե մենք, այլ՝ Փաշինյանը․ Ալեքսանդր Լուկաշենկո

ՀԱՊԿ-ում խնդիրը ստեղծել ենք ոչ թե մենք, այլ՝ Փաշինյանը․ Ալեքսանդր Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կրկին վստահություն է հայտնել, որ որպեսզի ՀԱՊԿ վնասված հեղինակությունը վերականգնվի եւ ունենա պատշաճ վարկանիշ, պետք է ղեկավար նշանակվի երիտասարդ գեներալ։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» ռադիոկայանը։

Նա նաեւ ասել է՝ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված «ճաշը» եփել է Նիկոլ Փաշինյանը։ «Ես դեմ եմ եղել, որ այդ պաշտոնում նշանակվի թոշակառու գեներալ եւ տվել եմ իմ երիտասարդ ու տաղանդավոր գեներալներից մեկին։ Կառույցը պետք է երիտասարդ ու տաղանդավոր գեներալներ ղեկավարեն»։ Լուկաշենկոն մանրամասնել է, որ երբ Փաշինյանն իրեն է զանգահարել, ինքը հարցրել է, թե ինչո՞ւ է նա ձերբակալել Խաչատուրովին քաղաքական մոտիվներով։

«Ես ասացի նրան՝ Փաշինյանին, որ ես չեմ աջակցում, երբ ձերբակալում են քաղաքական մոտիվներով»,- ասել է Բելառուսի նախագահը։ Բացելով Պետերբուրգում ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ փակ քննարկման հետ կապված որոշ մանրամասներ՝  Լուկաշենկոն ասել է, որ ինքը, Ռուսաստանի նախագահն ու Ղազախստանի նախագահը նույն հարցն են տվել Փաշինյանին՝ ինչո՞ւ նա չզանգահարեց եւ իրենց հետ չխորհրդակցեց ՝ մինչեւ նման կարգի կարեւոր որոշման կայացումը։ «Պրոբլեմը մենք չենք ստեղծել, այլ՝ Փաշինյանը»,- ասել է Լուկաշենկոն՝ նշելով, որ նման «ճաշ եփելով» Փաշինյանը ներքաշել է իրենց ներհայաստանյան քաղաքական հարցերի քննարկման դաշտ։