Ոստիկանության բռնաբարված աշխատակցուհուն ազատել են աշխատանքից

Ոստիկանության բռնաբարված աշխատակցուհուն ազատել են աշխատանքից

Ռուսաստանի Ուֆայի ոստիկանության բաժանմունքից հեռացել են այն աշխատակցուհուն, ում ամիսներ առաջ իր իսկ կոլեգաները բռնաբարել էին գիշերային հերթապահության ժամանակ։ Աշխատանքից հեռացման ժամանակ հայտարարվել է, որ տվյալ աշխատակցուհին ու նրա ընկերուհին ներգին գործերի աշխատակցի պատիվն արատավորող արարք են կատարել։ Ըստ հրապրակված տեղեկատվության, իրականացված ներքին կարգապահական ստուգման ժամանակ պարզվել է, որ տվյալ աշխատակցուհին եւ նրա ընկերուհին հերթապահության ժամանակ սպիրտային խմիչք են օգտագործել ծառայության վայրում։ Հիշեցնենք, որ Ուֆայի ՆԳ բաժնի աշխատակցուհին իր կոլեգաների կողմից ենթադրաբար բռնաբարվել էր 2018-ի հոկտեմբերի 31-ին։