Սիրիայում քիմիական զենք կա՞ 

Սիրիայում քիմիական զենք կա՞ 

Պենտագոնում անհանգստացած են, որ Սիրիայում հնարավոր է, որ առկա կարող է լինել քիմիական զենք եւ գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի կանխեն դրա՝ քաղաքացիական անձանց կամ ամերիկյան զինուժի դեմ կիրառումը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգխը։

«Մեր նպատակն է անել այնպես, որ այդ զենքը չհայտնվի նրանց ձեռքում, ովքեր այն կարող են կիրառել խաղաղ բնակչության կամ ամերիկյան զինուժի, ինչպես նաեւ՝ ռեգիոնալ դաշնակիցների դեմ»,- ասել է Սինգխը։ Պենտագոնի խոսնակը նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ-ն ուղղակիորեն չի մասնակցում այդ գործողությանը, այլ գործում է իր դաշնակիցների միջոցով։