Դրսից ներդրողներին մի անմշակ հողատարածք անգամ չեն տրամադրել ներդրում անելու համար | Տեսանյութ

Դրսից ներդրողներին մի անմշակ հողատարածք անգամ չեն տրամադրել ներդրում անելու համար | Տեսանյութ

Ներդրումների պակասն ակնհայտ է բոլորիս համար, սակայն այն հատուկենտ պոտենցիալ ներդրողները, որոնք ուզում են ինչ-որ գործ սկսել Հայաստանում, բողոքում են իշխանությունների կողմից ըմբռնման, աջակցության բացակայությունից։ Ավելին՝ ասում են, որ տարբեր օղակներում ամեն կերպ խոչընդոտում են իրենց մուտքը Հայաստանի տնտեսություն։ Սփյուռքի մեծահարուստները փորձել են նոր թաղամաս կառուցել՝ հյուրանոցային, զվարճանքային, սպորտային եւ այլ բաղկացուցիչներից կազմված մեծ համալիր, որտեղ մեծ թվով աշխատատեղեր կբացվեին, զբոսաշրջիկներ կգային, տեղական գյուղատնտեսությունը՝ որպես մատակարար, կզարգանար, սակայն մերոնք հրաժարվել են աջակցել նախագծին՝ մարզերից մեկում որեւէ անմշակ հողատարածք չտրամադրելով։

Օրվա գլխավոր հրապարակումները՝ տեսանյութում.