Հայցադիմումներն`ընդդեմ ՊՆ -ի, ոստիկանության և արդարադատության նախարարության, վարույթ են ընդունվել

Հայցադիմումներն`ընդդեմ ՊՆ -ի, ոստիկանության և արդարադատության նախարարության, վարույթ են ընդունվել

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

Հարգելի հայրենակիցներ, իրազեկում ենք ձեզ, որ զինծառայողների և զինծառայողներին հավասարեցված անձանց, օրենքով սահմանված և չտրամադրված արձակուրդային վճարումների, ինպես նաև 2010 թվականից ի վեր սխալ, մասնավորապես` աշխատանքային օրերի փոխարեն, օրացույցային օրերով հաշվարկված և տրամադրված արձակուրդների փոխհատուցում ստանալու համար «ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությանը» դիմող զինծառայողների և զինծառայողներին հավասարեցված անձանց առաջին խմբաքանակի հայցադիմումները` «Լև Գրուպ» փաստաբանական գրասենյակի փաստաբանների՝ հմուտ և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, ընդդեմ ՀՀ ՊՆ -ի, ՀՀ ոստիկանության և ՀՀ արդարադատության նախարարության` ՀՀ վարչական դատարանի կողմից ընդունվել են վարույթի։

ՀՀ ԱԻՆ-ի դեմ ներկայացված և ՀՀ վարչական դատարանի կողմից վերադարձված հայցը բողոքարկվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում։ Բոլոր այն զինծառայողները և զինծառայողներին հավասարեցված անձիք, ովքեր ցանկություն կունենան վերականգնել իրենց ոտնահարված վերոնշյալ աշխատանքային իրավունքները և ստանալ իրենց օրենքով սահմանված հասանելիք գումարները կարող են դիմել «ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնությանը»։

ՀՀ վարչական դատարանի վերոնշյալ դատական գործերին կարող եք հետևել datalex.am -ով` «ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության» համակարգող` Էդգար Հովհաննիսյանի թիվ ՎԴ/4662/05/22; ՎԴ/4724/05/22; ՎԴ/6076/05/22 վարչական գործերի համարներով։