Տեսչության պետը ազատվում է հներից, որ գան վստահելիներ

Տեսչության պետը ազատվում է հներից, որ գան վստահելիներ

Կառավարությանը ենթակա Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որը մի քանի անգամ լուծարվել ու վերակազմավորվել է, ուր տարբեր ղեկավարներ են եկել ու գնացել, մնում է նույն նեխած բարքերով հիմնարկը, որտեղ խնդիրներ կան զուգարանում ջուր չլինելուց մինչև փողով ու ծանոթով աշխատանքի ընդունում, պրոտեկցիոնցիցմ ու կոռուպցիա, անհարգալից, մեծամիտ վերաբերմունք աշխատողի նկատմամբ, քաղքենի ու բյուրոկրատ պահվածք։

Սույն հայտարարությունների հեղինակը Hraparak.am-ի խմբագրություն դիմած Գայանե Ասլանյանն է, ով տեսչական համակարգում աշխատում է 2014 թվականից՝ որպես գլխավոր մասնագետ։ Ըստ որում, մեղադրանքները ինչպես հին, այնպես էլ նոր Հայաստանում հիմնարկի՝ տեսչության ղեկավարի ու վարչությունների պետերին են վերաբերվում։ Մասնավորապես, դրանցից մեկ ը վերաբերում էր յուղոտ այս հիմնարկում առ այսօր պահպանվող կոռուպցիոն սխեմաներին ու ավանդույթներին։

« Մեր կառույցը չի թարմանա, չի շնչի թարմ օդ, եթե Ալթունյանի թիմից դեռ շատերն են այստեղ գալիս, նրանք, ովքեր սովոր են գռփելու։ Մարդիկ, ովքեր երևակայում են վարչության պետեր դառնալով։ Օրինակ՝ դեղերի վարչության պետը՝ Վահե Մինասյանը, ով լուծարումից հետո նորից հայտնվել է հիմնարկում ու ով նախկինում կոռուպցիայով էր զբաղվում Աստղիկ Բալասանյանի հետ միասին։ Ինչպե՞ս է պատահում, որ նմանատիպ մարդիկ նորից հայտնվում է համակարգում ու նորից սկսում են գռփելն ու մսխելը»,-հարցնում է տիկին Գայանեն։

Տիկնոջ խոսքով նորերն էլ եկել ու ամեն գնով ուզում են ազատվել հին և շատ ավելի արհետսավարժ կադրերից ու բերել իրենց մարդկանց՝ ծանոթ, բարեկամ, ընկեր շղթայով։ Վերջերս, օրինակ, ազատվել են տեսչության պետի օգնականից։ Եթե հին, արհեսատավարժ աշխատողները հիմնարկում խտրական վերաբերմունքի են ենթարկվում, և հակառակը, բարգավաճում են ոչ արհետսավարժ կադրերը։ Ըստ նրա, օրինակ, Որակի վարչության պետ Թագուհի Հակոբյանը տեսչությունում հայտնվել է զարտուղի ճանապարհով և չի համապատասխանում իր պաշտոնի անձանգրին։ Հներին ճնշելու հիմնական մեխանիզմը, ըստ նրա, տեսչության կարգապահական կանոններն են։

Հիմնարկի մատյանում աշխատողները ստորագրում են մինչև թույլատրելի ժամը՝ ժամը 9․15-ը։ Մի անգամ տիկին Գայանել մտել է ժամը 9․25-ին, Տեսչական մարմնի ղեկավարի օգնականը թույլ չի տվել, որ ստորագրի՝ ասելով, որ ուշանալու դեպքում բացակա պիտի ստանա։ «Ես ասացի, որ 10 րոպե ուշանալը չի կարող բացակա լինելու պատճառ լինել, ստորագրեցի համառորեն և կատարեցի նշում՝ 10 րոպե ուշացում։ Ես նկատել էի, որ ղեկավարի օգնական Անին մատյանը տալիս է շատ շատ այսպես կոչված՝ մոտիկների, նույնիսկ՝ մինչև ժամը 10-ը և ավելի ուշ»,- պատմեց մեր զրուցակիցը։

Ավելին՝ ըստ Գայանեի՝ ղեկավարի հրահանգով՝ բոլոր վարչությունների պետերն ու տեղակալները առովտայն չեն ստորագրում մատյանում, ինչը վկայում է, որ երբ ուզում, այն ժամանակ էլ աշխատանքի են ներկայանում։ Ղեկավարությունից միակ մարդն, ըստ տիկին Գայանեի, ով աշխատանքի է ներկայանում ժամանակին, Տեսչության պետ Էդգար Խուրշուդյանի տեղակալ Էմին Ավետիսյանն է։ Ավելին, ըստ տիկնոջ հայտարարությունների վերջերս էլ, իբր Տեսչական մարմինը հրաձգարանում մասնակցել է ինչ-որ միջոցառման ու այդ պատրվակով ղեկավարությունից հիմնարկում ոչ ոք մինչև կեսօր չի եղել։ Գայանե Ասլանյանի համար անհասկանալի է նաև հազար ու մի օգնականների առատությունը՝ (տեսչության պետը 2-ական, տեղակալները՝ մեկական,)։ Մի կողմից ապարատի ուռճացվածությունը, մյուս կողմից՝ թշվառությունը։ Եվ օրինակ, հիմնարկի զուգարանը ջարդվել է, զուգարանում էլ ջուր չի եղել, ղեկավարությունը ոչ մի բան չի արել, որպեսզի աշխատողերը կարողանան նորմալ զուգարան գնալ։ Ի վերջո, նրանք իրենք են 3500-ական դրամ են հավաքել զուգարանում ջուր ունենալու համար։

Զրուցեցինք նաև աշխատանքից ազատված օգնականի հետ, ով մեզ հետ զրույցում խնդրեց իր անուն ազգանունը չգրել, քանի որ վատառողջ հայրը տեղյակ չէ, սակայն պատմեց, որ տեսչության պետ Էդգար Խուրշուդյանը, ով այս պաշտոնը զբաղեցնում է 2018-ի սեպտեմբերի 20- ից, ամանորյա տոներից իրեն ասել է, որ չի ուզում իր հետ աշխատել։ «Ասում եմ՝ ինչու՞ չեք ուզում, ի՞նչ եմ անում, վատ բան եմ անում, գործը լավ չեմ անում, ի՞նչն եմ սխալ անում, որ ինձ ազատում եք, բա՝ ես թիմ ունեմ, իմ մարդուն եմ ուզում բերել քո տեղը։ Ասացի՝ դե որ այդպես է, գոնե ինձ վարչություններից մի տեղ տեղավորեք, անգործ չմնամ, ոչ մի կուսակցության անդամ չեմ, գլուխս կախ՝ աշխատել եմ, 10 հատ պետ եմ փոխել, ոչ ոք չի դժգոհել ինձնից։ Ինձ ասաց՝ բա, տեսնենք վարչություններից որտեղ տեղ կա, հետո կանչեց՝ բա՝ համապատասխան ոչ մի տեղ չկա քո համար, ինձ ժամկետ ասա, թե երբ կազատվես»-պատմեց հայեցողական պաշոնից ազատված օգնականը։

Նա ասել է, որ ոչ մի ժամկետ չի կարող ասել, նորից խնդրել այլ աշխատանք, որը չի համապատասխանել, այս ընթացքում պետը նորից խնդրել է՝ լավով գնա, թե չէ վատով կգնաս, ինչին ի պատասխան՝ օգնականը հարցրել է՝ վատը ո՞րն է․ծեծե՞լու է, մա՞րդ է ուղարկելու հետևից։

Ի վերջո, հիմնարկում նստած՝ օգնականը տեղակացել է, որ ազատված է աշխատանքից՝ Հանրային ծառայության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով։ Դա մոտավորապես այն է, որ տեսչության ղեկավար իրավասու է աշխատանքի ընդունել և աշխատանքից ընդունել հայոցողական աշխատակիցներին։ Hraparak.am-ը զրուցեցց նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի հետ։ Գայանե Ասլանյանի մասով Էդգար Խուրշուդյանն ասաց, որ վերջինս իրենց հիմնարկի ամենաշատ բացակայող աշխատակիցներից է։ «Տարբեր պատճառներով, նույնիսկ մի քանի անգամ ես եմ իրեն թույլ տվել, որ ուշանա կամ տուն գնա, քանի որ հարազատների հետ կապված ինչ-որ խնդիրներ էր նշում» -ասաց։

Ինչ վերաբերում է իր օգնականին, ապա տեսչության պետը հերքում է․«Լավով գնա, վատով, նմանատիպ խոսակցություն ընդհանրապես չի եղել, առաջարկվել է իրեն ուրիշ աշխատանք, որովհետև իմ նշանակվելուց հետո մոտ 6 ամիս իր հետ անընդհատ էդ զրույցներն ունեցել ենք, խնդրել ենք տեղափոխվել կամ ուրիշ աշխատանքի կամ մեզ մոտ»։ Ինչո՞ւ, կինը տասը տարի աշխատել է, վա՞տ է աշխատել։ Ի պատասխան՝ պարոն Խուրշուդյանը ակամա հաստատեց, որ առաջնորդվում է յուրայիններ ու ոչ յուրայիններ սկզբունքով, քանի որ ասաց․« Լավ է՝ արել աշխատել է, որևէ տենց անձնական խնդիր չկա, ստեղ խնդիրը այն է, որ քան որ պետի օգնականն է, ավելի վստահելի ինձ համար, ավելի հարմար տարբերակներ եմ ունեցել»։ Իսկ ի՞նչ է նշանակում՝ ավելի վստահելի, սա չափելի՞ է, վստահելի կարո՞ղ են լինել Էդգար Խուրշուդյանի ծանոթները, բարեկամները։ Էդգար Խուրշուդյանն, ի պատասխան, հպարտությամբ հայտարարեց, թե տեսչական մարմնում չունի ազգականներ, առավել ևս ընկերներ, բայց, այուաամենայնիվ չկարողացավ պատասխանել, թե ինչ է նշանակում՝ ավելի վստահելի։

Ազատված օգնականի հաստիքը դեռ թափուր է, այնտեղ դեռ որևէ իմքայլական նշանակված չէ։ Բայց դա, կարծում ենք, ժամանակի խնդիր է ։