Զիդանը կրկին անդրադարձել է Բեյլին

Զիդանը կրկին անդրադարձել է Բեյլին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ ընկերական խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է նաև թիմի հարձակվող Գարեթ Բեյլի մասին։

«Նա մեզ հետ չմեկնեց, որովհետև այս պահին լավ մարզավիճակում չի գտնվում։ Չմեկնելու որոշումը կայացրին բժշկական անձնակազմի հետ խորհրդակցելուց հետ»,- Զիդանի խոսքերն է մեջբերում BBC-ն։

Հիշեցնենք, որ վերջերս շատ է խոսվում Զինեդին Զիդանի և Գարեթ Բեյլի հարաբերությունների մասին։ Բեյլի գործակալը անդրադառնալով այս հարցին՝ նշել էր, որ Բեյլն ու Զիդանը երբեք էլ լավ հարաբերությունների մեջ չեն եղել։