«Մշակութասեր» խորհրդարանը. ցուցահանդես մեկ պատգամավորով

«Մշակութասեր» խորհրդարանը. ցուցահանդես մեկ պատգամավորով

Այսօր Ազգային ժողովում նիստերի ընդմիջման ժամին՝ 13.30-ին, նախատեսվում էր նկարչուհի Նարգիզ Փաշոյանի նկարների ցուցահանդեսը, որը ինչպես նկարչուհին մեզ ասաց, կազմակերպել էր ԱԺ ղեկավարությունը: Սակայն որքան էլ տարակուսելի թվա, ոչ մի պատգամավոր իրեն նեղություն չտվեց ներկայանալու եւ մասնակցելու նկարչուհու գործերի ցուցադրությանը: Եւ Փաշոյանը մինեչ 1.45 շփոթահար այս ու այն կողմ էր նայում՝ ակնկալելով որեւէ պատգամավորի մասնակցություն:

Միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունից Նարինե Թուխիկյանն էր, որ բառի բուն իմաստով ակամայից հայտնվեց նիստերի դահլիճի հետեւում եւ ստիպված մոտեցավ ամբիոնին՝ հայտարարելով ցուցահանդեսը բացված: Ի դեպ, բացման խոսքում նա ասաց, թե շատ ցավում է, որ «դրսից» մարդիկ հնարավորություն չեն ունենալու դիտել եւ գնահատել այս հրաշալի նկարները՝ թերեւս չնկատելու տալով, որ «ներսից»  էլ որեւէ մեկը հետաքրքրված չէ դրանով:

Ի դեպ, Թուխիկյանը նկարների ցուցադրության վայրից մի քանի մետր հեռու հարցազրույց էր տալիս, ավարտելուց հետո անցավ ցուցադրված նկարների ֆոեով եւ ճանաչելով նկարչուհուն՝ մոտեցավ նրան, ապա բարձրախոսին:

Ի դեպ, նախորդ իշխանությունում ՀՀԿ կանայք միասնական ապահովում էին մասսովկան, եւ եթե որեւէ պատգամավոր էլ չգար, նրանք անպայման ներկա էին լինում նման միջոցառումներին: