Վաշինգտոնի համալսարանի նոր բացահայտումը՝ անառողջ սնունդը նման է մահացու հիվանդության

Վաշինգտոնի համալսարանի նոր բացահայտումը՝ անառողջ սնունդը նման է մահացու հիվանդության

ԱՄՆ Վաշինգտոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ հատիկավորների ոչ բավարար քանակությունը սննդում, աղի չափազանց շատ օգտագործումը, մրգերի եւ բանջարեղենների քիչ օգտագործումը նպաստում են տարեկան տասնմեկ միլիոն մարդու մահացությանը։ Այս մասին հայտնում է Science Alert-ը։ Ըստ ուսումնասիրողների գնահատականների, անառողջ սնվելը հանդիսանում է վտանգավոր մարդու կյանքի համար, քանի որ տարեկան միայն երեք միլիոն մարդ մահանում է սննդի մեջ նատրիումի չափազանց մեծ քանակությունից, երեք միլիոնը՝ հատիկավորների պակասից, իսկ երկու միլիոնը պտուղ-բանջարեղենի պակասից։ Ընդ որում, չբալանսավորված սնունդը բերում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, դիաբետի եւ քաղցկեղի որոշ տեսակների։ Ուշագրավ է այն, որ շատ ավելի հազվադեպ են վաղաժամ մահանում մարդիկ, որոնք սնվում են միջերկրածովյան դիետայով։ Ուշագրավ է այն, որ այս դիետայում, յուղային մասը լրացվում է հիմնականում ձիթապտղի յուղով։