Քրեական գործ է հարուցվել Ազատության հրապարակում ոստիկանին վնասվածք պատճառած ցուցարարի նկատմամբ

Քրեական գործ է հարուցվել Ազատության հրապարակում ոստիկանին վնասվածք պատճառած ցուցարարի նկատմամբ

ՀՀ դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջին գրել է. 

«Քրեական գործ է հարուցվել Ազատության հրապարակում բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ

  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում նախապատրաստվող նյութերով փաստական տվյաներ են ձեռք բերվել  այն մասին,որ 2019 թվականի մարտի 14-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ի վաշտի 2-րդ դասակի ավագ ոստիկան Ա. Ե.֊ն 2019թ. մարտի 14-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիմաց՝ Ազատության հրապարակում, ծառայություն իրականացնելու ընթացքում հավաքված քաղաքացիներին Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքներին և ՀՀ ոստիկանության ծառայողների պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու վերաբերյալ օրինական պահանջ է ներկայացրել, որի ընթացքում հավաքված անձանցից մեկը փորձել է ճեղքել ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից կազմված շղթան։ Ոստիկանը թույլ չի տվել, իսկ քաղաքացին երկու անգամ բռունցքով դեմքին հարվածելու եղանակով բռնություն է գործադրել նրա նկատմամբ:
     Դեպքի վայրից Ա. Ե.֊ի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին է բերման ենթարկվել Գ. Շ.֊ն:
  Նկատի ունենալով, որ առերևույթ  առկա են  հանցագործության հատկանիշների մասին բավարար տվյալներ՝ դեպքի առթիվ
ՀՀ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ֊ի 316֊րդ հոդվածի 1֊ին մասով: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ֊ին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»: