Մարուքյանի նախազգուշացումը Ծառուկյանին

Մարուքյանի նախազգուշացումը Ծառուկյանին

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ մի քանի օր առաջ խորհրդարանի ամբիոնից ունեցած ելույթի այն հատվածին, որ որեւէ մեկը եթե իրենց վիրավորի, թող սպասեն պատասխանի.«Եթե մեկը փորձեց ասել, վիրավորել, դրա պատասխանը դոկումենտալ, փաստաթղթով, տեսաժապավենով ներկայացնելու եմ»,-ասաց Ծառուկյանը:

Լրագրողները Մարուքյանից հետաքրքրվեցին՝ արդյոք Ծառուկյանը անուղղակիորեն չէ՞ր սպառնում ԼՀԿ-ին. «Իրեն հարցրեք՝ եթե մեզ է ասել… Մեր մասին ով որ դոկումենտալ ձայնագրություններ ունի ու չի հրապարակում, կարծում եմ՝ քաղաքացիներից բան ա թաքցնում: Մեր մասին որևէ մեկը որևէ ձայնագրություն չի կարող ունենալ: Ավելին, եթե ինչ-որ մեկը մեկի մասին ձայնագրություններ ունի, իմացեք, որ դա քրեորեն հետապնդելի արարք է: Եթե ինչ-որ մեկը մեկին տեսանկարահանում կամ ձայնագրում է, դա ապօրինի է: Այսինքն՝ եթե մեր վերաբերյալ մեկը նման հայտարարություն անի, ես պաշտոնապես հայտարարում եմ՝ կդիմեմ ԱԱԾ, ոստկանությանը և գլխավոր դատախազին»,- ասաց Մարուքյանը: