Հասարակություն

Եթե կրակը էդ պահին հանգցնեին, երեխեքը ողջ կմնայի՞ն. շարունակվել է Ազատի կացարանի հրդեհի գործի քննությունը

Եթե կրակը էդ պահին հանգցնեին, երեխեքը ողջ կմնայի՞ն. շարունակվել է Ազատի կացարանի հրդեհի գործի քննությունը

Դեկտեմբերի 20-ին շարունակվել է Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործի քննությունը:

«Մեղքից չեմ խուսափում, ցանկացել եմ վառարանը վառեմ, էդ ընթացքում Ռադիկն էլ է եղել իմ կողքին, Լևոն Խառատյանն էլ, բայց ես եմ ցանկացել վառարանը վառել»,- դատարանի դահլիճում հայտարարել է գործով առանցքային մեղադրյալ Եղիշե Հակոբյանը:

Նա այլ մանրամասներ էլ է ներկայացրել դեպքի պահից:

«Խառատյանը մինչև վերջ մնաց կողքիս, ուզեց բուշլատով հանգցնել կրակը, էդ պահին այրվածք եմ ստացել, չեմ նկատել, որ Ռադիկը բռնկման ընթացքում դուրս է եկել տնից։
Ես տեսել եմ, որ Լևոնն էլ, Ռադիկն էլ ցանկացել են հանգցնել, բայց հետո դուրս են եկել՝ տեսնելով որ հնարավորություն չունեն կրակը հանգցնել»,- պատմել է Հակոբյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ Ռադիկն ակնթարթորեն դուրս է եկել, իսկ անձնակազմը քնած է մնացել, մեղադրյալը պատասխանել է.

«Դուրս եմ եկել, մտածելով, որ անձնակազմը տարհանվում է։ Ձայները անհնարին ա, որ լսած չլինեն։ Կրակը ննջարան ամենավերջում ա մտել, եթե շմոլ գազ է
եղել, երկու զինծառայողները զարթնել են, թե մնացածն ինչու չեն զարթնել՝ ինձ համար էլ է անհասկանալի»։

Տուժողներից մեկի՝ եթե կրակը էդ պահին հանգցնեին, երեխեքը ողջ կմնայի՞ն, հարցին, Հակոբյանը պատասպանել է․ «Երևի, չեմ կարող
ասել»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image