Գալուստ Սահակյանի եւ իր որդու անունով երթուղի չկա. Հենրիկ Նավասարդյան

Գալուստ Սահակյանի եւ իր որդու անունով երթուղի չկա. Հենրիկ Նավասարդյան

«2012-2013 թվականներին երթուղային ցանց է մշակվել, որի շնորհիվ մենք ստացել ենք 249 ավտոբուսներ Չինաստանից եւ 170 ավտոբուս ներկրվել է մասնավոր կազմակերպությունների կողմից: Այդ ընթացքում 30 միկրոավտոբուսային երթուղի է փակվել, որոնց կա՛մ փոխարինել են, կա՛մ փակվել է ընդհանրապես: Այսինքն՝ առաջին փուլում որոշակի աշխատանքներ կատարել էինք, 2013-ից հետո, քանի որ նոր երթուղային ցանցի մշակման խնդիր առաջացավ, որպեսզի այդ ընթացքում մրցույթներ չկատարվեին, եւ այս ցանցի ներդրումը եւս մի քանի տարով չհետաձգվեր, որոշակի ընդմիջում եղավ, հիմա այն պահն է, որ վերջնակա քննարկման արդյունքներից պարզ լինի՝ նոր առաջարկով երթուղային ցանցի վիճակը ինչ կլինի»:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն՝ անդրադառնալով տրանպորտի խնդրին: Նա նշեց, որ տրանսպորտի խնդիրը առաջնահերթ է քաղաքի համար: Հարցին՝ գծատերեր կա՞ն եւ արդյոնք «գծատեր» հասկացությունը չի՞ Վերանալու, Նավասարդյանը պատասխանեց. «Այո, կան: Նոր ցանցի ժամանակ մոտեցումն այլ է, հավանաբար կազատվենք, բայց քանի որ չունենք, ցանցը պետք է սպասարկեն օպերատորները»:

Ճշտող հարցին՝ նախկին պաշտոնյաներ կա՞ն գծատերերի մեջ, օրինակ՝ Գալուս Սահակյանի որդու անունը պարբերաբար շոշափվում է. «Շոշափել չգիտեմ, Գալուստ Սահակյանի եւ իր որդու անունով երթուղի չկա: Փաստաթղթերով չունեմ»: