Խոսում են, նոր մտածում

Խոսում են, նոր մտածում

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության, սփյուռքի և սպորտի մշտական հանձնաժողովի  այսօր հրավիրված արտահերթ նիստում քննարկվեց «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» հարցը: Արտահերթ նիստ հրավիրելու դրդապատճառը Ռոբերտ Քոչարյանին դեռեւս անցած տարվա օգոստոսին ազատ արձակած դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական աշխատանքի արտագրված լինելու հանգամանքն էր, որը բուռն քննադատությունների տեղիք տվեց այն համատեքստում, որ իշխանությունը բոլոր հարթություններում քաղաքական հետապնդում են իրականացնում:

Ուշագրավ է, սակայն, որ երեկ երեկոյան ԱԺ կայքում օրակարգում ևս նշված էր Ազարայանի անունը, սակայն այսօր առավոտյան այն այլևս չկար: ԱԺ-ում լրագրողները հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է դատավորի անունը հանվել: Նա ասաց, որ ինքը տեղյակ չէ՝ եղել է նման բան, թե ոչ, ապա ավելացրեց․ «Մենք խնդիրը չենք դիտարկում լոկ Աազարյանի հետ կապված աղմուկի տիրույթում»։ Փաստորեն, իշխանությունը «խոսում են, հետո նոր մտածում»։