Հուլիսի 1-ից «Գազպրոմը» թանկացնում է գազը 

Հուլիսի 1-ից «Գազպրոմը» թանկացնում է գազը 

Ի կատարումն Ռուսաստանի դաշնային հակամենատիրական ծառայության մայիս 13-ի հրամանի, հուլիսի 1-ից ռուսական «Գազպրոմը» արդյունաբերության եւ բնակչության համար գազը կթանկացնի 1,4 տոկոսով։

Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը։ 2018 թվականին գազի գինը ինդեքսավորվեց 3,4 տոկսով, իսկ 2020 թվականին աճը կլինի 3 տոկոս։ Այս տարվա ինդեքսիկացիայում հաշվի է առնվելու նաեւ ԱԱՀ աճը, որը սկսած այս տարվա հունվարի 1-ից ոչ թե 18 տոկոս է, այլ 20 տոկոս։

2020-24 թթ համար Ռուսաստանի բնակիչների համար գնաճը չի գերազանցի երեք տոկոսը։ Ամենայն հավանականությամբ, եթե գազը թանկանում է Ռուսաստանի շարքային սպառողների ու ձեռնարկությունների համար, այն կթանկանա նաեւ Հայաստանի համար։