Փաշինյանի՝ պետական դավաճանության հանցակազմի մասով դատական մարմինը կորևոր հաստատում է արել

 Փաշինյանի՝ պետական դավաճանության հանցակազմի մասով դատական մարմինը կորևոր հաստատում է արել

Ազգային ժողովն օրակարգ չընդգրկեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագիծը Լաչինի միջանցքի փակման հարցով:

«Նորից այս ամբիոնը չարաշահվում է սխալ, կեղծ, կիսատ հայտարարություններ անելու համար։ Այս ամբիոնը այն տեղը չէ, որ մի քանի րոպեի շրջանակում անդրադարձ կատարվեր ողջ բանակցային պրոցեսին։ Դուք հերթական կիսատ մեկնություններն եք անում, որ հերթական անգամ հանրության մոտ թյուր տպավորություն է թողնելու»,- այս մասին քիչ առաջ իր ելույթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Դուք մշտապես խոսում եք նրա մասին, թե չի կարելի մարդկանց առանց հիմքի մեղադրանքներ հնչեցնել, բայց այստեղից, պրն Կոնջորյան, մարդուն մեղադրում եք դավաճանության մեջ։ Դրա համար ընթացակարգ կա, դիմեք իրավապահ մարմիններին, ձերն են արդեն իրավապահ մարմինները։  Օրինակ ես այդպես եմ արել։ Դիմել եմ իրավապահներին ու ընթացակարգով էլ գնում եմ։ Դատական ակտեր ունեմ, որով հաստատվել է, որ մեր, իմ, փաստաբան Հակոբ Մարտիրոսյանի կողմից ներկայացված փաստերը Նիկոլ Փաշինյանի ու մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կողմից առերևույթ պետական դավաճանության հանցակազմի մասով առաջին ատյանի դատական մարմինը հաստատել է այն, որ ձեր կողմից ներկայացրած փաստերը նույնիսկ իրավական ստուգման ենթակա չեն, այսինքն՝ միանգամից անհրաժեշտ է քրեական պրոցես իրականացնել։ Իսկ դուք այստեղից եկել արտահայտություններ եք անում, որոնք անհիմն են ու արժանամապտվությունը վիրավորող»,- հավելեց նա։