Կոչ ենք անում չտարածել չստուգված տեղեկություններ. ՀՀ ՊՆ

Կոչ ենք անում չտարածել չստուգված տեղեկություններ. ՀՀ ՊՆ

Լրատվամիջոցների հարգելի՛ գործընկերներ, սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր պարբերաբար «սեփական աղբյուրներից», որպես կանոն` չճշտված ու իրականությանը չհամատասխանող տեղեկություններ են հրապարակում` իբր առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների (վիրավորումների, փոխհրաձգության և այլն), սահմանային իրավիճակի մասին:

Պաշտպանության նախարարությունը հակառակորդի կրակոցից վիրավորումների, ինտենսիվ հրաձգության, սահմանային իրադրության փոփոխությունների վերաբերյալ մշտապես հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով:

Հարգելի՛ գործընկերներ, հերթական անգամ կոչ ենք անում չտարածել չստուգված տեղեկություններ, ճշտել յուրաքանչյուր նմանօրինակ լուրի համապատասխանությունն իրականությանը՝ կապ հաստատելով պաշտպանության նախարարության հետ:

ՀՀ ՊՆ