«Ախորժակս գրգռեցիք»․ վարչապետը՝ Զեյնալյանին

«Ախորժակս գրգռեցիք»․ վարչապետը՝ Զեյնալյանին

Այսօր կառավարության նիստին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը այնպես գովեց քրեակատարողական հիմնարկներում սննդի որակը, որ Նիկոլ Փաշինյանի ախորժակը գրգռվեց։
Վարչապետը նախ հետաքրքրվեց, թե սննդի որակի հարցում որևէ փոփոխություն ունե՞նք, թե՞ ոչ։

Զեյնալյանն էլ ասաց, որ էական փոփոխություն է կրել սննդի որակը, դա դրսևորվում է նաև հանձնուքների քանակի էական նվազմամբ։ Վարչապետի հարցին՝ ինքը հիմա երաշխավորո՞ւմ է, որ ՔԿՀ-ներում նորմալ, ուտելի սնունդ է տրվում կալանավորված անձանց։ Զեյնալյանն ասաց, որ ինքն անձամբ բազմիցս համտեսել է այդ սնունդից, մշտապես ստուգումներ իրականացվում է, և այս պահի դրությամբ որևէ դիտողություն այդ հարցով չունեն։ Նախարարի խոսքով՝ այս պահին իրենք մտածում են սննդի հարցը տրամադրել մասնավոր ընկերություններկին, և նմանատիպ մի պիլոտային ծրագիր արդեն իրականացնում են Գորիսի ՔԿՀ-ում, և, ըստ Զեյնալյանի, շատ որակյալ սնունդ է մատուցվում այնտեղ։

«Ամեն դեպքում պատրաստ եղեք, որ ես կարող է մի օր մտնեմ, որևէ քրեակատարողական հիմնարկ և սնունդը փորձեմ, որովհետև ախորժակս գրգռեցիք, էնքան պատկերավոր նկարագրեցիք ՔԿՀ-ների սնունդը»,- արձագանքեց վարչապետը։