Բակո Սահակյանը հանդիպել է Էդմոն Մարուքյանին

Բակո Սահակյանը հանդիպել է Էդմոն Մարուքյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ: 

Նախագահը շնորհավորել է կուսակցությանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում արձանագրած արդյունքների եւ խորհրդարան կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք:

Հանդիպմանը քննարկվել են պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր: