Մարդիկ մինչև տուն են հասնում՝ աշխատավարձերը կրվում են. Փաշինյան

Մարդիկ մինչև տուն են հասնում՝ աշխատավարձերը կրվում են. Փաշինյան

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում «Գուդվին-ԲԵՏ» ՍՊԸ աշխատակիցները՝ ընդդեմ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` բուքմեյքերական գրասենյակների գործունեության վերաբերյալ ընդունած որոշման:

Նրանց մոտեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ասաց, որ այդ ոլորտում խնդիր կա. և այդ խնդիրների մասին մարդիկ իրեն են բողոքում։

«Մարդիկ համատարած իմ առջև պահանջ են դրել, որ այսպես չի կարելի, աշխատավարձը ստանում են, մինչև տուն են հասնում՝ կրվում են»,- ասաց Փաշինյանը: