Քրեաօլիգարխիկը Էդուարդ Բաբայանի հայտարարությունն է. Ռոմանոս Պետրոսյան (տեսանյութ)

Քրեաօլիգարխիկը Էդուարդ Բաբայանի հայտարարությունն է. Ռոմանոս Պետրոսյան (տեսանյութ)

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը կարծում է, որ Աբովյանի ընտրությունները, որտեղ պարտվեց իրենց թեկնածուն, Հայաստանի հաղթանակն է, իսկ ռեգիոնալ քաղաքականության առումով իրենք արձանագրեցին դե յուրե պարտություն՝ պայմանավորված քաղաքացու քվեով: 

«Սակայն այդ պարտության մեջ ակնհայտ է արժանապատիվ քաղաքացու պարտությունը: Ի՞նչ է դա նշանակում: Եթե մենք, մեր թիմը քարոզարշավը կազմակերպել ենք նոր քաղաքական մշակույթի, բարոյական, ազնիվ քաղաքական դիսկուրսի դաշտում, ապա հաղթող թեկնածուն և իր հովանավոր ԲՀԿ-ն այդ հաղթանակին հասնելու համար բազմաթիվ գործեր են կատարել կիրառելու հին գործիքակազմեր, քրեաօլիգարխիկ գործիքակազմերի կիրառումներ են թույլ տվել»:

Hraparak.am-ի հարցին, թե քրեաօլիգարխիկի հետ կապված փաստեր ունի՞, Պետրոյանը փորձեց փաստեր մատնանշել, օրինակ այն, որ Գագիկ Ծառուկյանի ամբողջ թիկնազորը տեղամասերում էր ու դրանց շրջակայքում, իսկ քաղաքապետի իրենց թեկնածուն և նրա շտաբը կառավարվում էր անմիջապես Ծառուկյանի մերձավորների կողմից:

Մեր ճշտող հարցին՝ դրա ի՞նչն է քրեաօլիգարխիկ, Պետրոսյանն ասաց. «Քրեաօլիգարխիկը հենց այն արտահայտությունն է, որ ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանը ասում է՝ որ քաղաքը չենք ուզում դարձնել գործ տվողների քաղաք»:

Մանրամասն՝ տեսանյութում: