Ինչպես է կարելի պլաստիկե թափոնները վերածել վառելիքի

Ինչպես է կարելի պլաստիկե թափոնները վերածել վառելիքի

Ժամանակակից աշխարհում ամենամեծ խնդիրներից մեկը պլաստիկե թափոններն են։ Ինչպես հաղորդում է hi-news.ru-ն, բնապահպանները հաշվել են, որ աղբանոցներում եւ օվկիանոսներում ներկայումս կա մոտ հինգ միլիարդ տոննա պլաստիկե թափոն, որոնք արտազատում են թունավոր քիմիական նյութեր, որոնք վնասակարե են բնության համար։ Գիտնականները ներկայումս փորձում են գտնել ուղիներ այս պրոբլեմի լուծման համար։ Որոշ դեպքերում փորձում են ստեղծել բնապահպանական առումով մաքուր նյութեր, մյուսներն էլ մշակում են տեխնոլոգիաներ, որպեսզի այդ թափոններից հնարավոր լինի ստանալ վառելիք։ Պերդյուի համալսարանի գիտնականներն մշակել են մի տեխնոլոգիա, որով, պլաստիկե թափոնները վերածում են հատուկ նյութի, որը նման է բենզինի եւ դիզելային վառելանյութի։ Այդ նյութի համար հումք է հանդիսանում պոլիպրոպիլեն նյութը, որը պարունակվում է պլաստիկե խաղալիքների, բուժսարքավորումների եւ սննդային տոպրակների մեջ։ Գաղափարն այն է, որպեսզի այրվեն պրոպիլենի պոլիմերները, եւ դրանք լուծեն ջրում։ Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս պոլիպրոպիլենի 90 տոկոսը դարձնել օգտակար վառելիք։ Դեռեւս հայտնի չէ, թե նոր տեխնոլոգիան երբ կգործակվի որպես արտադրական հոսքագիծ, սակայն այն արդեն թափոնների վերամշակման արդյունաբերության ոլորտի ընկերությունների ուշադրությանն է արժանացել։