Հարգելի՛ կանայք, թող որ սեր, հոգատարություն ու նվիրվածություն զգաք տարվա բոլոր օրերին

Հարգելի՛ կանայք, թող որ սեր, հոգատարություն ու նվիրվածություն զգաք տարվա բոլոր օրերին

ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ․

«ԱԻՆ համակարգի սիրելի՛ կանայք Ի սրտե շնորհավորում եմ ձեզ՝ Կանանց միջազգային օրվա առթիվ: Անգնահատելի է հայ կնոջ դերը մեր պետության և հասարակության համար. դա եղել է դարերով և շարունակելու է այդպես մնալ: Ուստի, դուք կրկնակի երախտագիտության եք արժանի՝ թե՛ որպես հայ օջախի հիմնասյուն, թե՛ որպես արտակարգ իրավիճակների համակարգի աշխատակիցներ, ովքեր իրենց մասնագիտական հմտություններն ու գիտելիքները ծառայեցնում են մեր պետությանը, նրա անվտանգության ապահովմանը՝ հաճախ վտանգի ենթարկելով սեփական կյանքը:

Հարգելի՛ կանայք, թող որ սեր, հոգատարություն ու նվիրվածություն զգաք տարվա բոլոր օրերին: Մաղթում եմ ձեզ ու ձեր ընտանիքներին անսահման ջերմություն և նորանոր հաջողություններ»: