Վաճառվում է տուն՝ 1 եվրո արժեքով

Վաճառվում է տուն՝ 1 եվրո արժեքով
Վաճառվում է տուն՝ 1 եվրո արժեքով
Վաճառվում է տուն՝ 1 եվրո արժեքով
Վաճառվում է տուն՝ 1 եվրո արժեքով

Իտալական Սամբուկա դի Սիցիլիա փոքրիկ քաղաքում, որը գտնվում է բլրի վրա որտեղից բացվում է գեղատեսիլ տեսարան, վաճառվում է տուն՝ ընդամենը 1 եվրո արժեքում։ Այս մասին գրում է ռուսական «Լայֆը»։ Որքան էլ զարմանալի է, նման քայլի տեղի իշխանությունները գնացել են, որովհետեւ կարիք են զգում վերակենդանացնելու քաղաքային կոմունան։ Բանն այն է, որ տեղի բնակիչները հեռանում են մեծ քաղաքներ։ Ապագա գնորդներին տեղի իշխանությունները խոստանում են ազատել ամեն տեսակի բյուրոկրատական քաշքշուկից, որպեսզի գնորդը հնարավորություն ունենա շատ կարճ ժամանակում ձեւակերպել իր գործարքը։ Գնորդները նաեւ ունեն պարտականություններ։ Նրանք գնելուց հետո իրենց տները պարտավորվում են վերանորոգել երեք տարվա ընթացքում, ընդ որում վերանորոգման իրականացնման համար հինգ հազար եվրոյի գրավ են մուծում, որը վերադարձվում է այն պահին, երբ ավարտվում է վերանորոգումը։