Դատապարտյալը ՔԿ-ից սոցցանցով Գերմանիայի վիզա «դասավորելու» դիմաց 618 հազար դրամ է շորթել

Դատապարտյալը ՔԿ-ից սոցցանցով Գերմանիայի վիզա «դասավորելու» դիմաց 618 հազար դրամ է շորթել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակում է  Գրիգոր Պետրոսյանի դատաքննությունը։

Նրանք  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  2016թ․ հոկտեմբերի 26-ին խարդախություններ կատարելու համար է ՀՀ ԱՆ ՔԿՎ <<Հրազդան>> ՔԿՀ-ում պատժի կրման ընթացքում  «Ֆեյսբուք» սոցիալական կայքէջում ծանոթանալով Արմինե Սիմոնյանի հետ և ներկայանալով «Ռոման Պետրոսյան>> անվամբ,  Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնելու վիզա տրամադրելու անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու պատրվածով, «ներգործելով վերջինիս գիտակցության և կամքի վրա, խաբեությամբև վստահությունը չարաշահելու եղանակով » 2017թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում մաս-մաս պահանջել և ստացել է ընդհանուր 618․620 ՀՀ դրամ գումար, սակայն որևէ գործողություն չի կատարել՝ խարդախությամբ Արմինե Սիմոնյանին պատճառելով խոշոր չափի՝ 618․620 ՀՀ դրամի գույքային վնաս։