Դատավոր Դավիթ Գրիգորյանն այս բանը  գիտի․ Ռ․ Սահակյան 

Դատավոր Դավիթ Գրիգորյանն այս բանը  գիտի․ Ռ․ Սահակյան 

Դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին որոշում էր կայացրել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնել և Քոչարյանին և մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու հիմքով դիմել ՍԴ։ Բացի այդ, դատարանն արձանագրել էր, որ Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառութային անձեռնմխելիության երաշխիքից: 

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացնում էին իրավական իրարամերժ մեկնաբանություններով այս խնդիրը։
Խմբի անդամ Ռուբեն Սահակյանն էլ անդրադարձավ այն խնդրին, թե ինչու ընդհանուր իրավասության դատարանը որոշեց դիմել ՍԴ։ Ոչ միայն այն պատճառով, որ միջազգային կառույցները, ԱԺ-ն արտահայտել են կարծիք, որ կա սահմանադրականության հետ խնդիր, այլև կար Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը, որտեղ քննարկման առարկա էին դարձել Քրեական օրենսգրքում կատարվող փոփոխությունները՝ կապված 225 և 300․ 1 -րդ հոդվածի հետ։ 

«Արձանագրել էր, որ թերությունները մեծ են, արձանագրել էր, որ 300․1 հոդվածը ներմուծելով՝ հնարավորություն կլինի ընդդիմության 7 ակտիվիստի նկատմամբ հարուցված քրեական գործը, որը հարուցված էր այդ հատկանիշներով, դադարեցրել քրեական հետապնդումը։ Այս բանը գիտի դատավոր Դավիթ Գրիգորյանը»։

Սահակյանը նշեց, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը բացի գլխավոր դատախազից, գիտի հակառակ կողմի կարծիքները։ 

«Դատավոր Գրիգորյանը գիտի նաև, որ մենք նաև ներկայացնում ենք 2009 թ․ մարտի 31-ին Գլխավոր դատախազության 6 դատախազի կողմից կայացրած որոշումները, համաձայն որոնց՝ դադարեցվել են նշածս 7 ակտիվիստի՝ Ալեքսանդրա Արզումանյան և մյուսներ, քրեական հետապնդումը»,- ասաց փաստաբանը։

Այսինքն, ըստ նրա, 301․ հոդվածով նախատեսված արարքը հանցագործություն է համարվում 2009-ի մարտի 24-ից։ 

Ստացվում է՝ այս հոդվածը գոյություն չի ունեցել 2008-ին, երբ Քոչարյանը նախագահ էր։
Նա նաև ասաց, որ Հայաստանի մասին մի նախադեպային որոշում կա ՄԻԵԴ-ից՝ «Հարություն Հարությունյանը՝ ընդդեմ Հայաստանի»։ Անձը և ևս 18 հոգի դիմել են ՄԻԵԴ և ասել, որ արարքը, որում մեզ մեղադրում են այսօր, 2006-ին հանցագործություն չի համարվել։ Եվ Եվրոպական դատարանը յուրաքանչյուր դիմողի համար 6000-ական եվրո է նշանակել։ Նա հարցրեց՝ արդյոք չարժե՞ վեթթինգի ենթարկել այն դատավորներին, որոնք այդ 126 հազար եվրոյի բեռը դրել են մեր պետության ուսերին, բայց դրանով հաստատվել է մեկ կարևոր փաստ։

Արարքը, որում կասկածվում է Քոչարյանը, դրա պահին հանցագործություն չի համարվել։

 

Նա նշեց, որ վճռաբեկ դատարանը սա թաքցրել է կախման կետերի ներքո, իսկ թաքցրել է, որովհետև այդպես չանելու դեպքում կպարզվեր, որ դատարանը մտածում է ճիշտ այնպես, ինչպես պաշտպանական կողմը։