Պաշտոնապես պետք է դիմել Իրանին

Պաշտոնապես պետք է դիմել Իրանին

Reuters-ի փոխանցմամբ, Ժնևում հանդիպման ընթացքում Ադրբեջանն առաջարկել է սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին, ոչ թե նոյեմբերին, ինչպես նախապես պայմանավորվել էին՝ հաշվի առնելով լարվածությունը չսահմանազատված սահմանին»։

Նրանք շտապում են, որովհետև ցանկացած պահին իրավիճակ կարող է փոխվել՝ ներքին և արտաքին: Դրա համար էլ լարվածություն են առաջացնում, այն էլ ինչ լարվածություն՝ երիտթուրքերի, գերմանական նացիստների ավանդույթների ոգով: Թեեւ երկրորդ համաշխարհային պատերազմի արխիվային կինոժապավեններում պատկերված նացիստների վայրագությունները բավական «մարդասիրական» են եղել՝ սեպտեմբերի 13-ին ՀՀ տարածքում ազերիների իրականացրածի համեմատ:

Ինչևէ, խնդիր չկա, հանդիպումը կարող է ավելի վաղ կազմակերպվել, բայց հետագայում ազերիների սադրանքները, գազանությունները զսպելու նկատառումով, նպատակահարմար է թվում պաշտոնապես դիմել Իրանին՝ Սյունիքից մինչև Տավուշ իրանական զորքեր տեղաբաշխելու հնարավորությունը քննարկելու համար: 

Հայ զինվորականների գազանաբար գնդակահարությունն այլընտրանք չի թողնում: Չնայած պաշտոնական հայտարարություններին, տարբեր պետությունների և կազմակերպությունների ուշադրությունն այդ մինի- ցեղասպանության վրա հրավիրելուն, առայժմ նրանց արձագանքները համարժեք չեն կարող դիտվել:

Ավելի տրամաբանական կլիներ ընդհանրապես դադարեցնել բանակցությունները, մինչև ազերիներն իրենց զորքերը սահմանից հեռացնեին մի քանի տասնյակ կիլոմետր:

Գագիկ Վարդանյան