Ամեն կերպ աջակցում են իշխանափոխությանը

Ամեն կերպ աջակցում են իշխանափոխությանը

ԱՄՆ-ն կոչ է արել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունը փոխանցել Ազգային ասամբլեայի ղեկավար, ինքն իրեն նախագահ հռչակած Խուան Գուայդոյին։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։ «Մենք կոչ ենք անում Մադուրոյին վայր դնել իր լիազորությունները հօգուտ ընդդմության առաջնորդի։

Միացյալ Նահանգներն աջակցում է նախագահ Գուայդոյին եւ նրա՝ անցումային կառավարություն ձեւավորելու նախաձեռնությանը։ Նա կգլխավորի Վենեսուելան այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը պատրաստվում է ազատ եւ արդար ընտրությունների»,- ասված է Պետդեպի հայտարարության մեջ։