Խորոված սարքող Արտաշի երևակայությունն են. բողոքարկելու ենք
Գրել էինք, որ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին այսօր դատարանը մեղավոր է ճանաչել, սակայն ազատել քրեական պատասխանատվությունից:
«Դատարանի վճիռն անպայման բողոքարկելու ենք: Եվ վերաքննիչ, և վճռաբեկ դատարաններում բողոքարկելու ենք։ Տասնյակ միջազգային դատարանի որոշումները, որոնք ես մատնանաշում էի, դատարանը քնած էր, չէր լսում։ Ես կրկնում եմ, ոչ միայն հանցավոր արարք չեմ կատարել, այլև ողջ նիստի ընթացքում ինձ որևէ հանցավոր արարք չի վերագրվել։ Այն ենթադրությունների, կանացի բամբասանքների, խորոված սարքող Արտաշի երևակայությունն են, որոնց վրա դատարանը որոշեց հիմնվել։ Ինձ համար միանշանակ է՝ վեց ամիս հետո, մի տարի, երկու տարի, թե վեց տարի հետո այս բովանդակությամբ օրինական ուժի մեջ մտած վճիռ գոյություն չի ունենալու»,- նիստից հետո լրագրողներին ասել է Հրայր Թովմասյանը:
Կարծիքներ