«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լայն թափով շինարարական աշխատանքներ են իրականացվում

 «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում լայն թափով շինարարական աշխատանքներ են իրականացվում

Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի առաջին հարկում շինարարական աշխատանքներ են տեղի ունենում։ Հիվանդանոցի այցելուներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ լուրեր է լսել, թե այստեղ վաճառակետեր են լինելու, ապա բողոքեց ԲԿ-ի ներսում գտնվող վաճառակետերից, որոնք մթերքներն ու ապրանքները կրկնակի թանկ են վաճառում, քան հիվանդանոցից դուրս սուպերմարկետներում ու խանութներում։


Տեղեկության վերաբերյալ ԲԿ-ից գրավոր հարցում էինq պահանջել, այսօր մեր հարցումին ի պատասխան հայտնել են․ «Տեղեկացնում ենք, որ բժշկական կենտրոնի առաջին  հարկում ընդունարանային մաս կառուցելու համար իրականացվում են շինարարական աշխատանքներ, եւ այդ աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են»։


Նշենք, որ, եթե իսկապես առաջին հարկի շինարարական աշխատանքների նպատակն ի վերջո ընդունարանային տարածք ունենալն է, ապա այդ ընդունարանը մեծ տեղ է զբաղեցնելու, քանի որ զգալի հատվածում է շինարարությունը տեղի ունենում։