Կասիլյասը ղեկավար պաշտոն կստանա «Պորտուում»՝ մինչ լիակատար ապաքինումը

Կասիլյասը ղեկավար պաշտոն կստանա «Պորտուում»՝ մինչ լիակատար ապաքինումը

Դարպասապահ Իկեր Կասիլյասը բարձր պաշտոն կստանա «Պորտու» ակումբում, մինչեւ լիակատար ապաքինումն ու վերականգնումը։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի տարածած հայտարարության մեջ։ Նա կապահովի կապը մարզիկների, մարզիչների եւ ղեկավարության միջեւ։ Այս մասին հայտնում է Sports.ru-ն։ «Ես կզբաղվեմ այն բանով, ինչով երբեք նախկինում չեմ զբաղվել։ Ես կփորձեմ ապահովել կապը մարզիկների եւ ակումբի ղեկավարության միջեւ։ Մարզիչը խոսել է ինձ հետ անցյալ սեզոնին, երբ ինձ հետ կատարվեց դա եւ ասացի որ ուզում եմ մնալ իրենց հետ, մարզիկների կողքին, երիտասարդության հետ, որովհետեւ ակումբում փոփոխություններ են սպասվում։ Ես կանեմ ամեն բան, որպեսզի օգնեմ ընկերներիս։ Միասին մենք կկարողանանք հաղթել առաջնությունը, գավաթներիի խաղերն ու լավ արդյունք ցույց տալ եվրագավաթում»,- ասել է Կասիլյասը, ով ինֆարկտ էր ստացել մայիսի մեկին։