«Գրի՝ պատասխանեք, արա, թե չէ վատ կլինի»․ իջևանցի

«Գրի՝  պատասխանեք, արա,  թե չէ վատ կլինի»․ իջևանցի

«Հրապարակի» խմբագրություն էր զանգահարել մի վրդովված քաղաքացի՝ Դավիթ Մովսիսյան անուն-ազգանունով, որը պահանջում էր, որպեսզի կառավարությունը պատասխանի իր դիմումներին։

Նա սկզբում հարցնում էր․ «Էդ որ գնում եք, կառավարության դեմը նկարում եք, մարդ կա՞ ըտեղ երևացող»։ Հարցրինք՝ ի՞նչ մարդ։ Ասաց՝ Նիկոլը կամ կառավարությունից ուրիշ մարդ։ Ասացինք, որ ոչ։

Դավիթը վրդովված պատմեց, որ  ժամերով զանգահարում է կառավարություն, ԱԺ, ժամերով սպասում է, ռոբոտները պատասխանում են, մարդիկ՝ ոչ։ «Էս ընթացքում մի հատ պատասխան այդպես էլ չկարողացա ստանալ։ Քուր, գրի՝ պատասխանեք, արա, թե չէ իսկականից վատ կլինի։ Աբիդնի ա, որ Սերժի վախտով էլ անպատասխան մնամ, Նիկոլի վախտո՞վ էլ, դուրս ա գալիս, որ ․․․ բա խի՞ էին «հույ անում»։

Դավիթը պայմանագրային զինծառայող է, հինգ հոգով ապրում են 28 քառակուսի մետրանոց տանը։

«Էլ ներվեր չկա, պոստերից իջնում եմ, մենք 28 քառակուսի մետրերի մեջ ենք, հա է, հա, չէ, չէ, սի․․․ րս քաշենք Ռուսաստան»։

Նա ներողություն խնդրեց մի քիչ հայհոյախառն խոսքի համար ու շարունակեց՝ էլ ճար չունի, ճռռում է վարկերի տակ։

Նա շատ վիրավորված է, որ այս ընթացքում իր դիմումն ուղարկել են Իջևանի մարզպետարան, մարզպետի-բանի մակարդակով էլ 100 հազար դրամ են առաջարկել։ «Ես  տեհենց տղա չեմ, ինձ ողորմություն պետք չէ»։

Նա «Հրապարակի» միջոցով սպառնաց՝ գրի, եթե չպատասխանեն, վատ կլինի։

ՀԳ․ Ապա Դավիթը նորից զանգահարեց ու հարցրեց՝ հո խղճահարություն առաջացնող բաներ չե՞ս գրել, ես խղճահարության տղա չեմ, ես խեղճացնող տղա եմ։