Քեմբրիջում և եվրոպական բուհերում դասավանդած դասախոսին բրյուսովցիները դուրս են մղում

Քեմբրիջում և եվրոպական բուհերում դասավանդած դասախոսին բրյուսովցիները դուրս են մղում

Ֆրանսերեն լեզվաբանության երիտասարդ դասախոս Արփինե Մկրտչյանին, ով որպես հրավիրյալ դասախոս դասավանդել է Քեմբիջի, Վիեննայի համալսրարաններում, շուտով նաև՝  Սորբոնում, Բրյուսովի անվան լեզբանական համալսարանում դաս տալուց զրկել են։
Արփինեն ներկայումս դոկտորական թեզի վրա է աշխատում։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ընդունվելով դոկտորանտուրա, կառավարության որոշմամբ, նրա հետ պետք է կնքվեր պայմանգիր, որի հիման վրա երիտասարդ դասախոսը պետք է ԿԳՆ-ից ստանար կրթաթոշակ։ 
Սակայն շուրջ երկու տարի որևէ մեկը նրա հետ այդ պայմանգիրը չի կնքել՝ տարբեր պատճառաբանություններով։ Այս ընթացքում բուհում ռեկտոր ու ղեկավարություն էր փոխվել, որից հետո Բրյուսովի ներկայիս պրոռեկտորը, ում Արփինե Մկրտչյանը մոտեցել է պայմանագիր կնքելու համար, ասել է, որ «գնացեք նախկին ռեկտորի հետ կնքեք»։

«Ես նախկին ռեկտորին Գայանե Գասպարյանին էլ խնդրել, որ կնքի, ուղղակի իրեն հանում էին, խառնաշփոթ էր, նման հարցերով չէին զբաղվում, և հետո, երբ նորը եկավ, ներկայացրի, որ էսպես, էսպես, մեկ տարի ընթացք չտվեցին, ես փորձեցի, բայց թե՛ պրոռեկտորների, թե՛ գիտական մասի կողմից որևէ բացատրություն ու  բացատրություն չստացա»,- Hraparak.am-ի հետ զրույցում ներկայացրեց դասախոսը։ Սրանից հետո նա փաստաբան է վարձել, որ ԿԳն-ի հետ նամակագրություն մեջ մտել և այնտեղից պատասխանել են, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը ստացել է Արփինե Մկրտչյանին 2017-2018թթ․ հատկացված կրթաթոշակը։ Միանվագ այդ գումարը կազմել է 720 հազար դրամ, որն էլ, ըստ ԿԳՆ-ի, փոխանցվել է։
Այստեղիղ նորից լռել են, խուսանավել, մինչև որ փաստաբանն ասել է, որ եթե կրթաթոշակը չփոխանցվի, ապա կդիմեն դատարան։ Սրանից հետո արդեն մի քանի օրվա մեջ գումարը միանվագ փոխանցվել է դասախոսի հաշվեհամարին։

Բայց սա այս պատմության առաջին սերիան է, քանի որ դրանից հետո բուհում հայտարարվել է դոցենտի պաշտոնի մրցույթ։ Մի շարք դասախոսներ ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր, ապա տեղի է ունեցել մրցույթով նախատեսված ֆակուլտետային խորհրդի նիստ, որում երիտասարդ դասախոսը 5 դեմ, 16 կողմ  փակ քվեարկությամբ անցել է։
«Ասացին, որ վերջ, ֆակուլտետային խոհուրդն ավարտվում է, գիտական խորհուրդը պետք է հաստատի արդյունքները։ Այնինչ, դրանից հետո գիտական խորհրդի նիստին Գիտական խորհրդի նախագահը՝ ռեկտորը որոշեց, որ պետք է լինի անվանական քվեարկություն։ Եվ ողջ համալսարանի դիմաց 58 դոցենտներից միայն ինձ անվանական քվեարկությամբ տապալեցին,-ասաց Արփինե Մկրտչյանը։

Որևէ հիմնավորում, կարծիք չի հնչել, ուղղակի դեմ են քվեարկել և առաջինը ձեռք է բարձրացրել ռեկտոր Կարինե Հարությունյանը։ 

Դասախոսը վստահ է, որ իրեն այսպիսով պատժեցին, կրթաթոշակը ստանալու հարցում հետևողականություն դրսևորելու համար։

Բայց կա նաև երրորդ սերիան, քանի որ ամբիոնի վարիչը միայն նրան ասել է, որ իրեն չեն կարող ժամեր տալ, քանի որ նա պայմանագրային աշխատող է։ Միևնույն ժամանակ, Արփինեն ասում է, որ նման ժամեր հատկցվել են այլ պայմանագրային աշխատողների, որոնք չունեն ոչ իր ստաժը, ոչ պաշտպանած են։

Նա հիմա էլ պատրաստվում է դիմել դատարան։