Քաղաքական ուժերը Մարտի 1-ի զոհերին իրենց տուրքը կտան, բայց երթին, կմասնակցե՞ն

Քաղաքական ուժերը Մարտի 1-ի զոհերին իրենց տուրքը կտան, բայց երթին, կմասնակցե՞ն

Մարտի 1-ին ի հիշատակ 2008թ․ մարտ 1-2-ի ողբերգական իրադարձությունների, ողջունեցին ՀԱԿ-ը, մարտիմեկյան զոհերի հարազատները՝ կոչ անելով բոլորին իրենց մասնակցությունը բերել Մարտի 1-ի երթին` ի հիշատակ իրենց հարազատների, ովքեր իրենց  կյանքը դրեցին Հայաստանի ազատության եւ ժողովրդավարության համար:  
Hraparak.am  -ի կողմից հարցված  քաղաքական կուսակցություններից բոլորը պատասխանեցին, որ այդ օրը հարգանքի տուրք մատուցելու են, բայց կոնկրետ երթին մասնակցության ձևաչափով որևէ կուսակցություն այս պահին  որևէ հաստատում չի անում։

ԲՀԿ-ի խոսնակ Արման Աբովյանն, օրինակ, ասաց․ «ԲՀԿ-ն իր հարգանքի տուրքը տալու է համաձայն մեր օրակարգի, ինչպես ամեն տարի»:

Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանի կուսակցությունը, ինչպես ամեն տարի առանձին լինելու է Մյասնիկյանի արձանի մոտ, ծաղիկներ է դնելու, սակայն չի մասնակցելու Փաշինյանի երթին։

«Ժառանգություն» կուսակցությունից էլ Սուսաննա Մուրադյանն ասաց․«Մարտի մեկին անպայման ծաղիկներ դնելու ենք, բայց, թե ինչ ձևաչափով ենք մասնկցելու, դեռ չենք որոշել, երեքշաբթի կորոշենք»։

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն էլ ասաց՝ հատուկ որոշում այդ մասին չունենք, մեր կուսակցության անդամները ազատ են, ցանկության դեպքում կմասնակցեն։

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն էլ ասաց․«Դեռ չենք քննարկել՝ կազմակերպված գնալու, թե ոչ, բայց քանի որ հիմնական տուժողները, եթե ոչ առաջնային տուժողներից, մենք ենք, եթե ընդհանրական դիրքորոշում չլինի, ամեն մեկը ազատ ռեժիմով կարող է մասնակցել։ Բայց մենք էսօր-վաղը կորոշենք»։