Հարձակում Թուրքիայում․ թիրախում զորամաս է եղել

Հարձակում Թուրքիայում․ թիրախում զորամաս է եղել

Թուրքիայի Հաքարի նահանգում քուրդ զինյալները հարձակում են իրականացրել զորամասի վրա։ Այս մասին հայտնում է Hürriyet պարբերականը։ Ըստ հաղորդման, կառավարական ուժերը ունեն երկու վիրավոր։ Հարձակումից հետո թուրքական հատուկ նշանակության ստորաբաժանումները սկսել են հատուկ հակաահաբեկչական օպերացիա։ Վիրավորված զինվորականները տեղափոխվել են հոսպիտալ։