Ինչու միանգամից սրվեցին ամերիկա-իրանական հարաբերությունները ըստ NYT-ի

Ինչու միանգամից սրվեցին ամերիկա-իրանական հարաբերությունները ըստ NYT-ի

Այն, որ իրանական սպառնալիքը աճում է, ամերիկյան կողմը հավաստիացել է մի շարք լուսանկարներից, որտեղ պատկերված են եղել Պարսից ծոցում իրանական նավերի վրա ամրացված ոչ մեծ հրթիռներ: Այս մասին գրում է հեղինակավոր The New York Times պարբերականը: Հրթիռները նավերի վրա թողել են իրանական ռազմականացված խմբավորումները: Հենց դրանք են մտավախություններ առաջացրել ամերիկյան զինվորականութւան շրջանում եւ Սպիտակ տանը զգուշացվել է, որ իրանական կողմը պատրաստվում է գրոհել ամերիկյան ուժերին: Ուշագրավ է այն, որ կոնգրեսականները չեն տեղեկացվել սպառնալիքի մասին: Կոնգրեսականների դժգոհությունն ու ստեղծված վիճակը խոսում են այն մասին, որ գործադիր իշխանությունը ներկայացնող Թրամփի վարչակազմի ու Կոնգրեսի միջեւ կա անվստահություն: Պատահական չպետք է համարել այն, որ Կոնգրեսում դեմոկրատների ղեկավար Նենսի Փելոսին քննադատել է Սպիտակ տանը` անվտանգության հարցերում ոչ թափանցիկ աշխատանքի համար: Իսկ այն, որ Պետդեպարտամենտը կարգադրել է Բաղդադում ամերիկյան դեսպանատունն ու Հյուսիսային Իրաքում ունեցած հյուպատոսությունը մասամբ տարհանել, արդեն խոսում է այն մասին, որ ամերիկյան հետախուզությունը մտահոգիչ տեղեկություններ է փոխանցել վարչակազմին: