YouTube-ի աշխատանքում ի հայտ են եկել խափանումներ

YouTube-ի աշխատանքում ի հայտ են եկել խափանումներ

YouTube տեսահոսթինգային ցանցում ամբողջ աշխարհում արձանագրվել են աշխատանքի խափանումներ։ Այս մասին հայտնում է Downdetector-ը, որը մասնագիտացած է հայտնի համացանցային տեսուրսների աշխատանքով։ Ամենից հաճախ դժգոհությունները կապված են տեսանյութերի հեռարձակման հետ՝ 64 տոկոս, 22 տոկոսը դժգոհում է ոչ բնականոն աշխատանքից, իսկ 13 տոկոսը չի կարողանում մուտք գործել իր ալիքը։ Հատկապես դժգոհությունները շատ են եղել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ուկրաինայում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Միացյալ Թագավորությունում եւ Ռումինիայում։