Մեկ օրում հայրենիք է վերադարձել 1000 փախստական

Մեկ օրում հայրենիք է վերադարձել 1000 փախստական

Մեկ օրում, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 սիրիացի փախստական։

Հայրենադարձվողները եղել են Լիբանանից եւ Հորդանանից։ Ըստ հրապարակված վիճակագրության, վերադարձած 1069 փախստականներից Լիբանաից հայրենադարձվածները 419-ն են․ իսկ Հորդանանից վերադարձածները՝ 650-ը։

Մշտական բնակավայրեր երկրի ներքին միգրացիոն կայաններից վերադարձել է 239 փախստական։ Հաղորդման մեջ նշվում է, որ ինժեներական ստորաբաժանումները շարունակում են ականազերծման աշխատանքները։

Վերջին օրերին հայտնաբերվել է վնասազերծվել է 33 ական եւ այլ պայթուցիկ սարք։