Հրաչյա Սարուխան․ Սիրված պոետն ու արտիստը

Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 15-ին Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում անշլագ էր՝ դահլիճում ասեղ գցելու տեղ չկար։ Թատրոնը՝ Մշակույթի նախարարության աջակցությամբ որոշել էր իր սիրելի բանաստեղծի՝ Հրաչյա Սարուխանի հիշատակին նվիրված հոբելյանական երեկո կազմակերպել։ Եթե Սարուխանը ողջ լիներ, հանրությունը կնշեր նրա 70-ամյակը, ցավոք, նա արդեն 2 տարի է մեզ հետ չէ։ Բայց մեզ հետ է նրա պոեզիան։

Հոբելյանական երեկոն սկսվեց Սարուխանի մասին կարճ ելույթներով՝ Վանաձորի փոխքաղաքապետը, նրա ընկերներից Խորեն Գասպարյանը գեղեցիկ ու բովանդակալից խոսք ասացին։ Մանավանդ Գասպարյանի խոսքից հասկացվեց, որ նա Սարուխանի պոեզիայի ոչ միայն գիտակն է, այլեւ ֆանատը։ Շատ սիրուն հնչեց զուգահեռը՝ լավ կլիներ դահլիճում լիներ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, որ համոզվեր «պոետները Հայաստանից էլ չեն հեռանում», զուգահեռը վերաբերում էր Շառլ Ազնավուրի թաղման ժամանակ Մակրոնի խոսքի հիշարժան հատվածին։ Փոխքաղաքապետը խոստացավ, որ Սարուխանի հիշատակին անվանակոչություններ կլինեն քաղաքում՝ փողոց, դպրոց։

Երեկոյի երկրորդ մասում Վահե Շահվերդյանի բեմականացումն էր՝ Սարուխանի պոեզիայի ներկայացմամբ։ Երեք տարիք՝ պատանի Սարուխանը, երիտասարդ Սարուխանն ու տարեց Սարուխանը՝ կողք-կողքի։ Ներկայացվեց նրա կյանքի ամբողջ ուղին՝ տարատարիք բանաստեղծությունների ասմունքով, երաժշտությամբ եւ սիմվոլներով հագեցած։ 

Հրաչյա Սարուխանն արտիստ էր՝ իր էությամբ, իր կյանքով, իր սերերով ու աշխարհայացքով։ Վահե Շահվերդյանն ըմբռնել էր արտիստի էությունը եւ այդ արտիստիզմը ողջ երեկոյի ընթացքում հորդում էր բեմից։ Թվում է՝ շարքային հանդիսատեսի համար ծանր ու ոչ դյուրամարս նյութ էր մատուցվում բեմից, բայց դահլիճը քարացած մոտ 2 ժամ հետեւում էր ներկայացմանը։ Վերջում հոտընկայս ծափերն ու ջերմ ընդունելությունը վկայեցին, որ Սարուխանին սիրում են, Վահե Շահվերդյանի մտահղացումը հասկացված է, պոեզիան՝ պահանջված ու ցանկալի։ 

Սարուխանի 70-ամյակի առիթով շքեղ հրատարակչությամբ «Անտարես»-ը տպագրել է նրա ողջ պոեզիան։ Գիրքը նոր է տպարանից դուրս եկել եւ հենց բեմի վրա Հրաչյա Սարուխանի կինը ներկայացման բոլոր մասնակիցներին նվիրեց գրքից մեկական օրինակ։