Ազատություն Քոչարյանին. բողոքի ակցիա Արցախում
Այսօր Արցախի Հանրապետության մայրաքաղաքում՝ Ստեփանակերտում, տեղի է ունեցել բողոքի ակցիա, որը կրել է «Ազատություն Քոչարյանին» խորագրիրը։
Մենք նաեւ տեղեկացանք, որ բողոքի ակցիան նախաձեռնել են Քոչարյանի որդիները՝ Լևոնը եւ Սեդրակը. նրանք այսօր ևս Արցախում են եղել։
Նշենք, որ Երեւանում որոշ ժամանակ առաջ, նույն պահանջով ակցիա տեղի ունեցավ Քոչարյանի համակիրների կողմից, մի քանի օր անց պատասխան ցույցը եղավ, որտեղ մասնակիցները պահանջում էին կալանքի տալ պահել երկրորդ նախագահին։
Նշենք, որ Քոչարյանը այս պահին կալանավորված է․ նա մեղադրվում է 2008 թվականի Մարտի 1֊ին սահմանադրական կարգը տապալելու մեջ
Կարծիքներ