Ցանկացել են տեղափոխել «Փոքրիկ երգիչների» խումբը արդեն կիսով չափ փլուզված շինությունից

Ցանկացել են տեղափոխել «Փոքրիկ երգիչների» խումբը արդեն կիսով չափ փլուզված շինությունից
Տիգրան Վիրաբյան

Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ասում է, որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից համայնքի «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը գտնվել է հոգածության ներքո, տնօրինության հետ քննարկվել է ժամանակավորապես երգչախմբի գործունեությունը Արամի 23-ի վթարային շինությունից տեղափոխելու հարցը:

Հունվարի 11-ի դրությամբ արդեն պայմանավորվածություն կար տարածքի ընտրության հարցում, փոխքաղաքապետի առաջարկով երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն ընտրել է «Փոքրիկ երգիչների» աշխատանքի համար պայմաններով տարածք, որի վարձակալության գումարը պարտավորվել է վճարել «Հին Երեւան» նախագծի շրջանակներում տարածքն իրացնող կազմակերպությունը: