«ՊՍԺ»-ն հետաքրքրված է մոսկովյան «Սպարտակում» հանդես եկող Ֆերնանդոյով

«ՊՍԺ»-ն հետաքրքրված է մոսկովյան «Սպարտակում» հանդես եկող Ֆերնանդոյով

Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է Մոսկվայի «Սպարտակում» հանդես եկող Ֆերնանդոյով։ Այս մասին հայտնում է le10sport.com-ը։

Ըստ հրապարակման, ֆրանսիացիները մտադիր են ամրացնել իրենց միջին գոտին նոր սեզոնի մեկնարկից առաջ։ Հայտնի է, որ ռուսական ակումբը 27-ամյա Ֆերնանդոյի տրանսֆերը գնահատում են 20 միլիոն եվրո եւ պատրաստ է քննարկել նրա վաճառքի հարցը։

Հիշեցնենք, որ Ֆերնանդոն «Սպարտակ» է տեղափոխվել 2016-ին իտալական «Սամպդորինիից»։ Հանդես է եկել 88 խաղում, հարվածել է 10 գոլ։