Իլհամ Ալիեւի որդին 35 միլիոն դոլարանոց տուն ունի Ռուբլյովկայում

Իլհամ Ալիեւի որդին 35 միլիոն դոլարանոց տուն ունի Ռուբլյովկայում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի որդին՝ Հեյդար կրտսերը, պարզվում է, Մոսկվայի Ռուբլյովո-Ուսպենսկի մայրուղու վրա ունի հողակտոր եւ տուն, որը ըստ «Проект» պարբերականի գնահատականների,արժի 35 միլիոն դոլար։ Ըստ հրապարակման, հողամասի մակերեսը կազմում է ավելի քան յոթ հազար քառ․ մետր, իսկ առանձնատան մակերեսը՝ 1,6 հազ քառ մետր։ Հարեւանությամբ գտնվում են ՌԴ նախագահի եւ վարչապետի կեցավայրերը։ Կրտսեր Հեյդարն այդ տան տեր դարձել է 2007 թվականին, երբ դեռ ինը տարեկան էր։ Նա այդ կալվածքը ստացել է նվեր իր մորական պապից՝ Արիֆ Փաշաեւից։ Նշվենք, որ Ալիեւների դուստրը եւս ունի իր տունը Ռուբլյովկայում։ Լեյլա Ալիեւայի տան մասին հրապարակել էր OCCRP-ն։ Ըստ վարկածներից մեկի Իլհամ Ալիեւն ու Մեհրիբան Ալիեւան էլ հնարավոր է որ ունենան սեփականություններ Բոլշոյ Յակիմանկայում։