Ռուսաստանը Հայաստանին նորագույն սերնդի ինքնաձիգներ կմատակարարի

Ռուսաստանը Հայաստանին նորագույն սերնդի ինքնաձիգներ կմատակարարի

Հայաստանն ու Ռուսաստանը պայմանագիր են կնքել, որի համաձայն ռուսները հայերին կմատակարարեն նորագույն АК-12 տեսակի ձիգներ։

Առաջին խմբաքանակը կազմում է 50 միավոր։ Այս մասին հայտարարել է «Կալաշնիկով» կոնցեռնի ղեկավար Վլադիմիր Դմիտրիեւը։ «Կարող եմ միայն ասել, որ Հայաստանը կլինի առաջին երկիրը Ռուսաստանից հետո, որը կգտնի АК-12 տեսակի ինքնաձիգ։

Պայմանագիրը ստորագրած է։ Առաջին փոքրիկ խմբաքանակն արդեն պատրաստման ընթացքի մեջ է, որը հաշվվում է 50 միավոր»,- «ՌԻԱ Նովոստի» եւ «Կոմերսանտ» պարբերականների հետ զրույցում ասել է Դմիտրիեւը։

Նշենք, որ ներկայումս «Կալաշնիկով» կոնցեռնում ընթանում է երկխոսություն ռուսական ուժային կառույցների եւ ձեռնարկության ղեկավարության միջեւ, որպեսզի աստիճանաբար այս տեսակի ինքնաձիգը մտնի ընդհանուր սպառազինություն։

Դմիտրիեւը ասել է, որ աստիճանաբար այս զինատեսակը մուտք կգործի Ռոսգվարդիա, Անվտանգության դաշնային ծառայություններ եւ այլ ուժային կառույցներ։